8/30/2013

Թե ի´նչ եղավ, երբ Նոամ Չոմսկին արձագանքեց թուրքական Yeni Şafak-ի նամակին

Երեկ Նոամ Չոմսկու Ֆեյսբուքյան էջը տարածեց Չոմսկու վերջին հարզրույցներից մեկը, որը անցկացրել էր թուրքական Yeni Şafak թերթը: Մասնավորապես թուրքական այդ թերթը էլեկտրոնային փոստով նամակ էր ուղղել Չոմսկուն, որպեսի պարզի նրա կարծիքը մերձավորարևելյան, մասնավորապես` Եգիպտոսի և Սիրիայի վերջին զարգացումների վերաբերյալ: Ընդ որում  Չոմսկու ֆեյսբուքյան էջը նյութը տարածելուց տեղեկացրեց, որ այդ թերթը հարցազրույցը աղավաղել է և թարգմանել է սխալ: Մտածեցի հավանաբար սխալ թարգմանություն է ու կան որոշ աղավաղումները, որը բավական բնորոշ է իշխանական շրջանակներին մոտ կանգնած այդ թերթին, բայց երբ համեմատեցի Yeni Şafak-ի հարցազրույցը և Չոմսկու կայքի օրիգինալ հարցազրույցի տեքստը, համոզվեցի, որ հարցազրույցը ամբողջությամբ աղավաղված է ու ընդհանրապես կապ չունի Չոմսկու պատասխանների հետ:


Ահա Չոմսկու հարցազրույցի օրիգինալ տարբերակը Chomsky.info կայքում և հարցազրույցի աղավաղված թուրքերեն տարբերակը Yeni Şafak-ում:
Սակայն հետաքրքրականն այն է, որ Չոմսկուն բնորոշ է արձագանքել ոչ միայն լրատվականների կողմից իրեն ուղղված նամակներին, այլ նաև անհատների  նամակներին,  ու նա հերթական անգամ արել է այդպես, սակայն առաջին անգամ եմ հանդիպում, որ աշխարհի ամենաառաջադեմ ու հեղինակավոր մտավորականներից հենց  Չոմսկու խոսքերը այդ կարգի աղավաղվեն: 
Մասնավորապես, մի հատված թուրքական թերթի հրապարակումից: Այն հարցին, որ «Թուրքիան թե´ Սիրիայի և թե´ Եգիպտոսի դեպքում երբեք լուռ չմնաց: Ասադի ռեժիմի և եգիպտական բանակի դիկտատորությունների պատճառով այդ երկրների կրած հալածանքները միշտ դատապարտել է: Այս հարցի շուրջ ի՞նչ կասեք:» իբր թե  Չոմսկին պատասխանել է. «Թուրքիան կանգնեց ոչ թե հալածողի, այլ հալածվողի կողքին: Երկու դեպքում էլ հալածվողները քաղաքացիական, անզեն, անմեղ ժողովուրդն էր: Թուրքիան դիկտատորությունից, հեղաշրջումներից, մեկ անհատի իշխանությունից շատ հեռու երկիր է: Նման պատճառներով ժամանակին մեծաթիվ մարդկանց կորցրած մի երկրի այդպիսի արձագանքները հասկանալը դժվար չէ:  Սակայն այս առումով բացենք հետևյալ փակագիծը: Եթե անգամ երբեմն Թուրքիան որոշ տատանումներ է վերապրում, այնուամենայնիվ հանրապետության հետ այն ժողովրդավարություն ձեռք բերեց: Ժողովրդավարական ընտրություններ անցկացրեց: Այսօր այդ երևույթները չճաշակած երկրներին Թուրքիայի աջակցությունը հնարավոր է հասկանալ, սակայն չպետք է մոռանալ այն իրականությունը, որ Մերձավոր Արևելքի այս երկրների` դեպի ժողովրդավարություն ձգվող ուղին  շատ ավելի երկար է:»
Անկախ այս տողերի բովանդակության վիճարկելիությունից, էականն այն է, որ օրիգինալ հարցազրույցում Չոմսկին նման արտահայտություններ չի արել: Մասնավորապես Թուրքիայի դեպքում նա հետևալ հարցին թե` «Ի՞նչ կասեք Թուրքիայի մասին: Արդյո՞ք դուք հավատում եք, որ Թուրքիան Մերձավոր Արևելքի համար մոդել երկիր է: Թուրքիան Եգիպտոսի ու Սիրիայի դեպքում լուռ չմնաց: Համաձայն ե՞ք դուք այս արձագանքի հետ:» պատասխանել է «Էրդողանը խստորեն դատապարտեց հեղաշրջումը և Մուսուլման Եղբայրներին ուժեղ աջակցություն հայտնեց: Եվ Սիրիայում աջակցում է խիստ մասնատված և խճճված ապստամբ ընդդիմությանը: Երկու դեպքում ել կարծում եմ ավելի նրբերանգավորված(մեղմ )մոտեցումներն են պատճաշ:» 

Կարծում եմ ընդամենը այս մեկ համեմատությունը պատկերացում է տալիս աղավաղման աստիճանի մասին: 

Հուսիկ Ղուլյան




ShareThis

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Related Posts with Thumbnails