8/28/2013

Սիրիական վերջին զարգացումները խաղերի տեսության(Game Theory) համատեքստում

Հետաքրքիր է Արևմուտք(ԱՄՆ)-Սիրիա հակադրության ներկայիս զարգացումները դիտարկել խաղերի տեսության շրջանակներում, այսինք` ռացիոնալության և մաթեմատիկայի շրջանակներում` որպես 3x3 մատրից: Դիտարկելիս տեսնում ես, որ Ասադի ռեժիմը ունի մեկ խիստ դոմինանտ ռազմավարություն(այսիքն անկախ հակառակորդը ինչ քայլ անի, նա հետևելու է իր այդ ռազմավարությանը), իսկ այդ ռազմավարությունը ոչ մի դեպքում կոմպրոմիսի չգնալն է, իսկ ԱՄՆ-ի դեպքում չկա միակ դոմինանտ ռազմավարություն որն էլ թույլ կտա մեզ բացահայտելու խաղի արդյունքը: Սակայն ԱՄՆ ռազմավարություններից մեկը, որը հեռու մնալն ու չմիջամտելն է Սիրիական զարգացումներին խիստ դոմինացված ռազմավարություն է, այսինքն, ոչ մի դեպքում ԱՄՆ չի ընտրի այդ ռազմավարությունը: ԱՄՆ-ի ընտրության տակ են` 1. ռազմական ուղակի ներգրավվածությունը կամ 2. ռազմական անմիջական ներգրավվածության բացառումը սակայն ապստամբներին մատակարարումը զենքով` արդեն ավելի բացահայտ(չնայած ԱՄՆ-ն բացահայտ կերպով  վաղուց է դիմում այդ քայլին) ու լոգիստիկ առումով ավելի կազմակերպված: Ու երբ որ փորձում ես այս համատեքստում վեր հանել այս խաղի Նաշյան հավասարակշռությունը(այսինք ռազմավարությունների այն կոմբինացիան, որից ոչ մի ակտոր միակողմանիրորեն չի շեղվի առանց իր շահը վնասելու), տեսնում ես, որ կա երկու Նաշյան հավասարակշռություն, մասնավորապես, նրանցից առաջին հավասարակշռությունը արդյունք է ԱՄՆ ռազմական ուղղակի միջամտությունն և Ասադի ռեժիմի ոչ կոմպրոմիսային դիրքորոշման: Երկրորդ հավասարակշռությունը ԱՄՆ-ի ուղակի ռազմական չներգրավվածությունն է ու  ապստամբներին մատակարարումը զենքով` արդեն ավելի բացահայտ ու լոգիստիկ առումով ավելի կազմակերպված,  իսկ Ասադի տարբերակը իր դիմակայման շարունակումն է առանց բանակցությունների սեղան նստելու(ինչպես նախանշված է Ժնևյան գործընթացով): Ընդ որում արդեն հիշատակվեց որ Ասադը ունի մեկ` խիստ դոմինանտ ռազմավարություն, հետևաբար անկախ` ԱՄՆ-ի ռազմական ներգրավվածությունից կամ ոչ, նա հետևելու է իր այդ դոմինանտ ռազմավարությանը: Սակայն պետք է նշել, որ աստիճանաբար գնալով մեծանում է ԱՄՆ-ի` ռազմական ուղղակի միջամտության ռազմավարությունը ընտրելու հավանականությունը որի մասին է նաև վկայում ոչ միայն ԱՄՆ պաշտոնյաների վերջին օրերի հայտարարությունները, այլ նաև` վերջին օրերին  օրակարգ ձևավորող ու դեռ ավելին` Օբամայի վարչակարգին մոտ կանգնած արևմտյան մեդիաների հրապարակումները(իհարկե դրանց հրապարակումները նախ և առաջ ուղված են հասարակության մոտ ռազմական միջամտության նկատմամբ համաձայնության ձևավորմանը): Ուստի կարելի է նշել որ խաղի արդյունք հանդիսացող առաջին Նաշյան հավասարակշռությունը ավելի մեծ հավանականություն ունի: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ դժվար է քանակականացնել ակտորների հավանական ռազմավարությունները ու բերել խաղերի տեսության ոլորտ: Գուցե իմ մոտ տեղեկատվության ոչ լրիվության պայմաններում է, որ ստացել եմ ակտորների այնպիսի եկամուտներ(payoff), որոնք ինձ թույլ են տալիս վեր հանելու նման Նաշյան հավասարակշռություններ, մասնավորապես` ԱՄՆ-ի դեպքում ստանալ նման ռազմավարությունների ենթակարգություն:  Բայց խնդիրը այս դեպքում այն է, որ խաղերի տեսության կիրառման ժամանակ դժվար է ճշգրտորեն ներկայացնել ակտորների շահեր(payoff), քանի որ դժվար է ու երբեմն անհնար վեր հանել այն բոլոր գործոնները որոնց վրա հիմնվում են ակտորները որոշումներ կայացնելիս, բոլոր այն առաջնահերթությունները որոնք առկա են ակտորների մոտ և այլն: Սակայն հետաքրքականն այն է, որ, խաղերի տեսությունը բավական լայնորեն կիրառվում է որոշումների կայցման վերին օղակներում: Ու եթե վերլուծում ես պատմական այնպիսի իրադարձություններին վերաբերվող փաստաթղթեր, ինչպիսիք են Կուբայի հրթիռային ճգնաժամը, կամ Իրանա-Ամերիկյան առճակատման տարբեր իրադարձություններին վերաբերվող փաստաթղթերը, տեսնում ես, որ որոշումների կայացման վերին օղակներում լայնորեն կիրառվել է խաղերի տեսությունը: 


Ամեն դեպքում հետաքրքիր է այս ամենը դիտարկել պարզեցված և միևնույն ժամանակ խաղերի տեսության բավական կատարյալ կատեգորիալ ապարատի շրջանակներում:
Այստեղ չեմ անդրադառնում ակտորների բոլոր ռազմավարությունների, դրանց ենթակարգության ու մասնավորապես նրանց շահերը ներկայացնող  հիպոթետիկ թվերի վերլուծությանը, քանի որ սա այս խնդրի ընդհանրացված-վերացարկված վերլուծություն  է  ու անկասկած այն ունի վերանայվելու կարիք ու գուցե նաև ժխտվելու մեծ հավանականություն: Սակայն հենվելով այս խիստ վերացարկված մաթեմատիկականմոդելավորման ու մեկնաբանության վրա, կարելի է եզրակացնել որ Ասադի միակ ռազմավարությունը կոմպրոմիսի չգնալն է, իսկ ԱՄՆ-ն այս պարագայում ունի երկու ռազմավարություն, որի մասին արդեն հիշատակեցի: Բայց գնալով համոզվում ենք որ ԱՄՆ-ն հակված է ռազմական միջամտության տարբերակին: Հետևաբար խաղի Նաշյան հավասարակշռությունը ԱՄՆ ռազմական միջամտությունն է ու Ասադի կոմպրոմիսի չգնալը: Իսկ այս վերջին զարգացումը կձևավորի նոր խաղ` ակտորների տարբեր եկամուտներով ու ռազմավարությունների ենթակարգությամբ իսկ այդ խաղը վերլուծելու համար այս պահին չկա համապատասխան տեղեկատվություն:

P.S. Սա նմանատիպ երևույթը վերլուծելու առաջին փորձը չէ, սակայն հեղինակի կողմից առաջինն է, եվ դեռ ավելին` սա ունի բազմաթիվ հարաբերական և վիճարկելի կողմեր: Սակայն պետք է նշել, որ նման մոտեցումները բավական լայնորեն են կիրառվում արևմտյան ակադեմիական ու վերլուծական շրջանակներում ու նման մոտեցումները ավելի հիմնավորված ու արժեքավոր են դարձնում վերլուծությունները և ակադեմիական աշխատանքները: Սա վերջնական վերլուծություն չէ, չի հավակնում բաձարձակ ճշմարտության, հետևաբար` կողջունեմ ցանկածաց առողջ քննադատություն, նկատառումներ ու առաջարկ:



ShareThis

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Related Posts with Thumbnails