3/31/2013

Խմբագիրների ինքնագրաքննությունը

Նոմա Չոմսկին պարբերաբար է խոսում ամերիկյան մեդիա ոլորտում առկա գրաքննության մասին և այդ ոլորտում ունի հրապարակած տասնյակ գրքեր, հարցազրություցներ, հոդվածներ և այլն: Ահա այդ հարցազրույցներից մեկը, որը վերաբերվում է խմբագիրների ինքնագրաքննությանը, հարցազրույցը հին է` 2002թ, սակայն ինչպես միշտ` ակտուալ, ուստի հայերեն թարգմանությունը ներկայացնում եմ ձեր դատին: Այն ուսանողի և Չոմսկու միջև է:

Ուսանող: Ինչպե՞ս է կառավարությունը վերահսկում մեդիան, ո՞րն է այն մեխանիզմը, որով կառավարությունը վերահսկում է Մեդիան:

Չոմսկի: Կառավարությունը չի վերահսկում: Այն ազդեցություն չունի Մեդիայի վրա:

Ուսանող: Լավ, այդ դեպքում, ո՞րն է թաքնված մեխանիզմը:

Չոմսկի: Դա նման է նրան, որ դուք ինձ հարցնեք թե ինչպե՞ս են իշխանությունները "General Motors"-ին համոզում, որպեսի այդ ընկերությունը փորձի մեծացնել իր շահութը: Դա անտրամաբանական է: Մեդիաները հսկայական կորպորացիաներ են, որոնք կիսում են իշխանության կողմից վերահսկվող մասնավոր սեկտորի շահերը: Կառավարությունը չի կարող Մեդիային ասել թե վերջիններս ինչ անեն: Իշխանությունները այս դեպքում հնարավորություն չունեն դա անելու: Եկեք ձեզ մի պարզ օրինակ բերեմ. Երբ զավթված տարածքներում(Պաղեստինի-Հ.Ղ.) 2000 թվականի սեպտեմբերի 29-ին սկսվեց ներկայիս Ինտիֆադան, երկու օր հետո` հոկտեմբերի 1-ին Իսրաելը սկսեց օգտագործել ամերիկյան ուղղաթիռներ: Իսրաելական ուղղաթիռներ չկան, դրանք տարվում են այստեղից(ԱՄՆ-ից-Հ.Ղ): Իսրաելը քաղաքացիական թիրախները, բնակարանները և այլն գրոհելու համար սկսեց օգտագործել ամերիկյան ուղղաթիռներ` սպանելով մի քանի տասնյակ մարդու: Սա երկու օրվա ընթացքում: Ոչ մի պաղեստինցի կրակ չբացեց, միայն երեխաները քարկոծում էին ուղղաթիռներին: Սրանից երկու օր հետո` հոկտեմբերի 3-ին Քլինթոնը կնքեց տասնամյակի ամենամեծ գործարքը` ուղղարկելու ուղղաթիռներ Իսրաել: Այստեղի Մեդիան հրաժարվեց դա հրապարակել: Մինչ այսօր այս թեմայի շուրջ ոչ մի զեկույց չի եղել: Դա խմբագիրների որոշումն էր: Այնպես է ստացվել, որ ես ճանաչում եմ ''Boston Globe''-ի  խմբագիրներին: Ես 35 տարի է այստեղ եմ ապրում: Ես նրանց բոլորին ճանաչում եմ: Իրականում ես գնացի և խոսեցի նրանց հետ: Եվ նրանք պարզորեն հասկացրին, որ չեն պատրաստվում հրապարակել դա: Եվ նույն որոշումը կայացվել է ԱՄՆ-ի մյուս բոլոր թերթերի կողմից, բառացիորեն բոլոր: Ինչ որ մեկը կատարել էր տեղեկությունների փնտրում: Երկրում(ԱՄՆ-ում-Հ.Ղ.) թեմային առնչվող միակ հիշատակումը Հյուսիսային Կարոլինայի "Raleigh" թերթի խմբագրին ուղված նամակն էր: Արդյո՞ք կառավարությունը նրանց ասել էր չհրապարակել այն: Ո´չ: Եթե կառավարությունը դա աներ, վրդդովմունքից ելնելով նրանք հավանաբար կհրապարակեին: Սա կոնկրետ և հեշտորեն վեր հանվող դեպք է, սակայն սա ընդհանուր տարածում ունի:

Հարցազրույցը անգլերեն լեզվով և ֆրանսերեն սուբտիտրերով կարող եք դիտել ստորև`

ShareThis

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Related Posts with Thumbnails